|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Վանում 15 օրով երկարացվել է հավաքների, ցույցերի, միջոցառումների անցկացման արգելքը: Քաղաքում այս արգելքը մտցվել է 2016 թ. նոյեմբերի 21-ից:
Այն սկսվել է 2016 թ. հուլիսի 15-ի անհաջող ռազմական հեղաշրջմանը հաջորդած գործողությունների շրջանակում: Ըստ նահանգապետարանի՝ արգելքի երկարացման պատճառը «ազգային անվտանգության ապահովումը», «հասարակական կարգն ու անվտանգության պահպանումն» է: Այս մասին Yerkir.am-ը տեղեկանում է gazetekarinca.com կայքից:
«25.12.2019 թ. մինչև 08.01.2020 թ. (15 օր) Վան նագանգի աշխարհագրական սահմաններում գտնվող բացօթյա հրապարակներում անցկացվող հանրահավաքները, ցույցերը, մամուլի ասուլիսները, նստացույցները, վրաններ խփելը, ստորագրահավաքները, բրոշյուրներ, թռուցիկներ բաժանելը արգելված են», - նշված է հայտարարության մեջ: