|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«ՎԵՏՕ» շարժումը բողոքի ակցիա է իրականացնում Սորոսի «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» գրասենյակի դիմաց՝ «Ազատություն Նիկոլ Փաշինյանին» կարգախոսով: ««ՎԵՏՕ» շարժումը բազմիցս նշել է, որ ՀՀ-ում իշխանությունը զավթել է օտարերկրյա գործակալական ցանցը և թիրախավորել պետության համար կենսական բոլոր ոլորտները։ Վերջերս ուսանողների ու երիտասարդների շրջանում բարձրացված դժգոհության ալիքն այս պահին առկա միակ խնդիրը չէ։
Փաստացի պետությունում ստեղծվել է իրավիճակ, երբ սորոսականներն, ըստ էության, պատանդ են վերցրել երկրի վարչապետին և ստիպում են շարժվել իրենց օրակարգի համաձայն՝ հետևողականորեն քանդելով պետության հիմնասյուն հանդիսացող ինստիտուտները։ Ուստի մեր պահանջն է օր առաջ ազատել վարչապետին այդ պատանդառությունից»,- ասված է շարժման հայտարարության մեջ։