|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Նիկոլ Փաշինյանն այս պահին Գորիսում է։ Մեծ թվով բնակիչներ հավաքվել են, որպեսզի իրենց բողոքի ձայնը հայտնեն նրա այցի կապակցությամբ։
Հիշեցնենք, որ երեկ օրվա երկրորդ կեսից Փաշինյանը գաղտնագողի ուղևորվել էր Սյունիք: Այսօր Նիկոլ Փաշինյանին սյունեցիները դիմավորել են բողոքի ակցիայով՝ պահանջել են, որ նա հեռանա մարզից: Փաշինյանն իրեն կապիտուլյանտ անվանողներին պատասխանել է «Դուք եք կապիտուլյանտը»: Ոստիկանների եւ քաղաքացիների միջեւ քաշքշուկ է սկսվել: Նիկոլ Փաշինյանը ցանկացել է նաեւ այցելել Ագարակի գերեզմանատուն, սակայն հավաքվածները փակել են գերեզմանոցի ճանապարհը՝ թույլ չտալով նրան մտնել այնտեղ: Վերջինս Մեղրիում և Ագարակում «արժանացել է ընդունելության», մասնավորապես՝ քաղաքացիները հայհոյանքներով և «Նիկոլ դավաճան», կապիտուլյանտ վանկարկումներով են դիմավորել և ճանապարհել նրան, իսկ Քաջարան նա այդպես էլ չի կարողացել մտնել։
Մանրամասները՝ ուղիղ հեռարձակմամբ: