|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ բողոքի ակցիա է իրականացվել՝ ի աջակցություն կալանքի տակ գտնվող ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի։ ՀՀԿ երիտասարդները, որոնք կրում են Արմեն Աշոտյանի լուսանկարով և «Ազատություն քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանին» գրառմամբ շապիկներ, հայտարարում են՝ «դավաճանական վարչախումբը փորձում է լռեցնել ազգային գործիչներին՝ նրանց վրա շինծու քրեական գործեր հարուցելով»։
Քաղաքացիները հորդորում են դատախազությանը՝ չմասնակցել այդ քայլերին, չեն լռելու, պայքարում են և պայքարելու են. «Դուք փորձում եք լռեցնել Արմեն Աշոտյանին, բայց Արմեն Աշոտյանը խոսում է մեր միջոցով»։