|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Թուրքիայի քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» դիտարկում է իր պատգամավորներին երկրի խորհրդարանից հետ կանչելու հնարավորությունը: Չորեքշաբթի Անկարայում կուսակցությունն այդ հարցով քննարկում կանցկացնի եւ որոշում կկայացնի:
Քրդամետ կուսակցությունն այդկերպ ցանկանում է իր բողոքն արտահայտել «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության անդամ հանդիսացող 24 քաղաքապետների պաշտոնանկ անելու թուրքական կառավարության որոշման դեմ:
Հիշեցնենք, որ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից» է նաեւ հայ պատգամավոր Գարո Փայլանը: