|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Սիրիայի տարածքի գրեթե 98 տոկոսը կառավարական զորքերի վերահսկողության տակ է: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանի հետ հանդիպման ժամանակ. հայտնում է ТАСС-ը:
«Դուք իրավացի եք, իսկապես Սիրիայի տարածքի առնվազն 98 տոկոսը կառավարական զորքերի վերահսկողության տակ է: Դիմադրության օջախներ դեռ կան, սակայն դրանք արագ կերպով հայտնվում են մեր օդատիեզերական ուժերի և սիրիացի դաշնակիցների հարվածների տակ»,- ասել է ՌԴ նախագահը:
Երկուշաբթի Սոչիում կայացել է ՌԴ-ի և Սիրիայի նախագահների հանդիպումը: