|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
56 տարեկանում մահացել է նախկին պատգամավոր Հովհաննես Ահարոնյանը. Yerkir.am-ի տեղեկացմամբ՝ այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՅԴ ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը:
Նա, մասնավորապես, նշել է.
«Սիրելի ընկերներ, խոր վշտով տեղեկացնում եմ, որ ծանր հիվանդությունից անժամանակ կյանքից հեռացավ մորաքրոջս տղան՝ Հովհաննես Ահարոնյանը։
Հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 18-ին՝ Լուկաշինի փողոց 47/1 տանը,հուղարկավորությունը նույն հասցեից՝ նոյեմբերի 19-ին, ժամը՝ 14-00-ին:
Հովհաննես Վարազդատի Ահարոնյանը 56 տարեկան էր։
1995-1999թթ եղել է ԱԺ պատգամավոր։ Նախաձեռնել և ակտիվորեն մասնակցել է ԼՂՀ ինքնորոշման, ինչպես նաև սփյուռքահայ քաղբանտարկյալների ազատ արձակման հետ առնչվող մի շարք ազգանպաստ որոշումների ընդունմանը»: