|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ, արդարադատության գեներալ-լեյտենանտ Վահրամ Շահինյանի` 2014 թվականի հոկտեմբերի 7-ի հրամանով ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար է նշանակվել Միքայել Ահարոնյանը:
Հիշեցնենք, որ նա մեկ տարի աշխատել է այդ կառույցում, սակայն այս տարվա հուլիսի 15-ին, իր դիմումի համաձայն, ազատվել էր աշխատանքից: Նրան փոխարինել էր լրագրող Լուսինե Մարգարյանը, ով մի քանի օր առաջ ազատման դիմում էր ներկայացրել:
Yerkir.am-ի հետ զրույցում Ահարոնյանը նշեց, որ շարունակելու է նախկինի պես համագործակցել լրատվամիջոցների հետ: