|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Վերջին վեց շաբաթվա ընթացքում Լիբիա է ժամանել շուրջ 200 վարձկան, որոնց թվում են նաև դիպուկահարներ մասնավոր «Վագներ» ընկերությունից. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով լիբիական երեք բարձրաստիճան պաշտոնյաների և հինգ արևմտյան դիվանագետների խոսքերին, որոնք քաջատեղյակ են հակամարտությանը:
Ռազմական բժիշկների տվյալներով՝ զինյալները կիրառում են նույն զինամթերքը, ինչ Դոնբասում: Նրանք հայտնել են նաև, որ վերջին ժամանակներս փոխվել է վերքերի բնույթը:
Ռուս վարձկանները օգնում են Լիբիայի աշխարհազորի առաջնորդ Խալիֆա Հաֆթարին, որը վերջին հինգ տարիներին կռվում է Լիբիայի արևմտյան հատվածի զինյալների հետ: