|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Երգահան Վահան Արծրունին ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է WCIT-2019 համաժողովի բացման համերգի ընթացքում արհեստական ինտելեկտի կողմից ստեղծված երաժշտության կատարմանը և տեղեկացրել, որ նախաբանող տեքստն ուղեկցվել է իր ստեղծագործության կատարմամբ, սակայն այդ մասին ինքը տեղեկացված չի եղել։
Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․
«Այս արհեստական ինտելեկտի «ստեղծագործության» գեղագիտական և այլ մշակութաբանական ասպեկտների մասին չեմ խոսի:
ԲԱՅՑ!!! Ուշադիր լսեք նախաբանող տեքստի տակ հնչող երաժշտությունը, որից «ներշնչվել է» այս արհեստական ինտելեկտը, ասել է թէ` ալգորիթմեր մշակող ծրագրավորող տղան::
Հարգելիներս, հնչում է Մաշտոցյան շարականի իմ մշակումը, ինչից ես անտեղյակ եմ, հետևաբար ՈՉ ՄԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՉԵՄ ՏՎԵԼ, որևէ կերպ օգտագերծելու, որևէ ձևաչափով և համարում եմ սա հեղինակային իրավունքի և մտքի ազատության օրենքի ԿՈՊՏԱԳՈՒՅՆ ԽԱԽՏՈՒՄ:
Հետամուտ եմ լինելու այս հարցին»: