|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Google ընկերությունն այսօր հաճելի անակնկալ է մատուցել երաժշտասերներին: Որոնման համակարգի մեկնարկային էջին տեղադրվել է ինտերակտիվ դուդլ՝ նվիրված կոմպոզիտոր Յոհան Սեբաստիան Բախի ծննդյան տարեդարձին: Դա արհեստական ինտելեկտի հիմքի վրա ստեղծված առաջին դուդլն է:
«Դուդլն օգտատերերին հնարավորություն կտա իրենց կոմպոզիտոր զգալու և մեղեդի ստեղծելու մեքենայական ուսուցման տեխնոլոգիայի միջոցով: Արհեստական ինտելեկտը մեկ հպումով նոտաների հավաքածուն կվերածի իսկական ստեղծագործության՝ Բախի երաժշտական ոճով»,- նշված է ընկերության հաղորդագրության մեջ:
Օգտատերերը երաժշտական ստեղծագործություններ կկարողանան ստեղծել և այն համացանցում տարածել ընդամենը երկու օր: