|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևին՝ ծննդյան օրվա առթիվ: Այս մասին Yerkir.am տեղեկանում է վարչապետի աշխատակազմից:
Ուղերձում ասված է.
«Մեծարգո Դմիտրի Անատոլիի,
Թույլ տվեք Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից շնորհավորել Ձեզ ծննդյան օրվա առթիվ:
Պետական բարձրագույն պաշտոններում Ձեր բազմամյա գործունեությունը մեծ հարգանք է վայելում ողջ աշխարհում և մասնավորապես, Հայաստանում: Ձեր հարուստ փորձը՝ որպես ղեկավար և քաղաքական գործիչ, մեծապես պահանջված է ոչ միայն մեր երկրների միջև ռազմավարական հարաբերությունների զարգացման գործում, այլև ողջ եվրասիական տարածքում:
Մեծ հարգանքով վերահաստատում եմ բարեկամական երկխոսությունը և համատեղ աշխատանքը շարունակելու և ամրապնդելու մեր պատրաստակամությունը՝ ի բարօրություն Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդների:
Հարգելի Դմիտրի Անատոլիի, սրտանց մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, անձնական երջանկություն և բարեկեցություն»: