|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․
«Ուղիղ 4 ամիս է` Նարեկ Մալյանը բանտում է: Նրան մեղադրում են մի արարքում, որն այս իշխանության ամենաընդգծված հատկանիշներից է և որով ամենաբարձր մակարդակով շարժվում է իշխանությունը:
Ի՞նչ է նշանակում ատելության խոսքը և յուրաքանչյուրն իր մտքում թող մտածի, թե ով է իր մտքին գալիս, երբ խոսում են ատելության, ներազգային թշնամության կամ հասարակական տարբեր խմբերին բաժանելու` սևեր-սպիտակներ տարանջատելու մեջ:
Փաստ է, որ ատելության խորհրդանիշ Փաշինյանը ոչ միայն նստած չէ, այլ նույնիսկ վարչապետի պաշտոնն է վայելում, իսկ Նարեկը նստած է ու դեռ պարզ չէ, թե դատաիրավական համակարգը ոնց է հորով-մորով անելու այս կեղծ պրոցեսը:
Ազատությո՛ւն մեր բոլոր քաղբանտարկյալներին»: