|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Բացի այն, որ ողջ կառավարման համակարգն այսօր «նստած» է Ֆեյսբուքում, և վարչապետով, նախարարներով, ԱԺ նախագահ-փոխնախագահներով, այսպես ասած, ապրում են ՖԲ-ում, նաև համացանցում վարկանիշային չափումներ-մոնիթորինգ է արվում ու ներկայացվում վարչապետին։
Այս պահի դրությամբ վարկանիշային աղյուսակում առաջին տեղերում են Արթուր Վանեցյանը, Դավիթ Տոնոյանը, Վալերիյ Օսիպյանը։
Սակայն վերջինիս տեղը եռյակում ապահովվում է ծանր աշխատանքի շնորհիվ․ ողջ ոստիկանության համակարգը՝ ազգուտակերով, մերձավորներով, Ֆեյսբուքում զբաղված են ոստիկանությանն ու անձամբ ոստիկանապետին գովերգելով, բացասական «քոմենթներին» պատասխանելով և վարկանիշային հարցումներում քվեարկելով»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։