|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Facebook-ը նոր փոփոխություններ է անում. գրում է Huffington Psot-ը՝ անդրադառնալով աշխարհի ամենամեծ սոցցանցի նոր տեսքին:
Նոր ինտերնետային դիզայնը կներկայացվի օրեր անց: Facebook-ը հայտարարել է, որ փոփոխություններ է անում Timeline-ում: Այն դառնալու է առավել պարզ: Վերաձևավորման հետևանքով օգտատիրոջ բոլոր հրապարակումները այժմ մեկ սյունյակում են՝ աջ կողմում: Իսկ օգտատիրոջ մասին էջում այժմ կարելի է նոր ձևով ինքնաարտահայտվել՝ ավելացնելով տվյալներ:
TechCrunch-ը նշում է, որ այժմ Timeline-ի էջերը օգտատիրոջն ավելի լավ ներկայանալու զգացողություն են պարգևում: Ավելի պարզ է դառնում, թե մարդիկ ինչ են անում, այլ ոչ թե միայն ինչ են հավանում:
Facebook-ի Timeline-ը գործարկվել էր 2011-ի աշնանը և պարտադիր էր դարձել բոլոր օգտատերերի համար 2012-ի սկզբին: