|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ուկրաինայի Հետաքննությունների պետական բյուրոն երրորդ անգամ կհարցաքննի երկրի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյին։ Այս անգամ չի բացառվում պոլիգրաֆ սարքի (ստի դետեկտոր) կիրառումը․ գրում է Известия-ն՝ վկայակոչելով Հետաքննությունների պետբյուրոյի ղեկավար Ռոման Տուբային։
Տուբան չի մանրամասնել, թե կոնկրետ որ գործի շրջանակում է կրկին հարցաքննվելու Պորոշենկոն, սակայն, ըստ փաստաբան Անդրեյ Պորտնովի, նախկին նախագահը հարցաքննության է կանչվելու «փողերի լվացման գործով»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Կիևի Պեչյորսկի շրջանի դատարանը պետական բյուրոյին թույլատրել էր Պորոշենկոյին հարցաքննելու համար պոլիգրաֆ կիրառել, ընդ որում՝ այն հնարավոր է կիրառել միայն նախկին նախագահի համաձայնությամբ:
Ի դեպ, Պորոշենկոն ասել է, որ չի վստահում Հետաքննությունների պետական բյուրոյին և պատրաստ է հրապարակային հանձնել պոլիգրաֆ թեստը։