|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոն Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով հունիսի 6-ին կայցելի Նորմանդիա՝ մասնակցելու Նորմանդիայում դաշնակից զորքերի ափ իջնելու 70-ամյակի տոնակատարությանը. հայտնում է РБК-ն:
Նորմանդիայում կլինեն մի շարք երկրների առաջնորդներ, այդ թվում ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Պուտինի և Պորոշենկոյի հնարավոր հանդիպման մասին ոչինչ չի հաղորդվում: Սակայն չի բացառվում, որ Ֆրանսիայում տեղի կունենա նրանց առաջին ոչ պաշտոնական հանդիպումը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Պորոշենկոն ցանկություն էր հայտնել հունիսին հանդիպել Պուտինի հետ: