|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Սիրիայի Իդլիբ նահանգում նոր հնարավոր հումանիտար աղետը ռազմական գործողությունների շարունակման դեպքում կարող է գերազանցել այս տարածաշրջանում 2015 թվականին տեղի ունեցած ճգնաժամը,հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն: Հաղորդում է РИА Новости-ն:
«Աստանայում և Սոչիում մենք Ռուսաստանի և Իրանի հետ գործադրում ենք ջանքեր՝ Սիրիայի խնդրի կարգավորման հարցով: Վերջին շրջանում (սիրիական) ռեժիմը խախտում է Իդլիբում հրադադարը, և մենք անում ենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի կանխենք դա: Ես կոչ եմ անում բոլորին աջակցել Իդլիբում մեր ջանքերին, այլապես նոր հումանիտար աղետը կարող է մի քանի անգամ գերազանցել 2015 թվականի ճգնաժամը»,- հայտարարել է Չավուշօղլուն Անկարայում Թուրքիայի դեսպանների 11-րդ խորհրդաժողովում ելույթի ընթացքում: