|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ցյուրիխում այս պահին ընթանում է «Ոսկե գնդակ-2015» մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը:
Արդեն հայտնի է անցած տարվա լավագույն մարզչի անունը: Պատվավոր մրցանակը ստացել է կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն:
Հիշեցնենք,«Ոսկե գնդակ-2015» մրցանակաբաշխության ընթացքում հայտնի են դառնալու 2015 թվականի լավագույն ֆուտբոլիսի ու մարզչի, ինչպես նաև լավագույն կին ֆուտբոլիստի անունները: Մրցանակաբաշխության ընթացքում հայտնի կդառնա նաև լավագույն գոլի հեղինակի անունը: Մրցանակաբաշխությունն ուղիղ հեռարձակմամբ` այստեղ:
Հիշեցնենք, որ աշխարհի լավագույն ֆուտբոլիստի կոչմանն արժանանալու համար պայքարում են Մադրիդի «Ռեալ»-ի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն և կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվողներ բրազիլացի Նեյմարն ու արգենտինացի Լեո Մեսսին: