|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավարն Դավիթ Խաժակյանն իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է Երևանի քաղաքապետրանի աշխատակազմի մասնագիտական օղակների աշխատավարձերի բարձրացման նախագիծը։
«Մենք բազմիցս խոսել ենք Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հատկապես մասնագիտական օղակների աշխատավարձերի համաչափ բարձրացման անհրաժեշտության մասին:
Մենք դեմ էինք աշխատավարձերի բևեռացված բարձրացմանը, երբ քաղաքապետի աշխատավարձը պետք է կրկնապատկվեր, իսկ մասնագիտական օղակներինը բարձրացվեր մեկ քառորդով:
Նախագծի հետկանչից հետո քաղաքապետը այդպես էլ չներկայացրեց նոր նախագիծ անբավարար թողնելով աշխատակազմում առաջացած սպասումները:
Ներկայացված հավելվածով մենք առաջարկում ենք աշխատավարձերի շուրջ 30%-ով համաչափ բարձրացում, որը տեղի չի ունեցել անցած 8 տարիների ընթացքում: Քաղապետին առաջարկում ենք քննարկել դրույքաչափերը և ավագանու արտահերթ նիստով հաստատել այն»: