|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Կառավարության նիստից հետո առողջաահության նախարար Արսեն Թորոսյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ դեղերի ներմուծման շուկային: Ըստ նրա` այս ոլորտում մենաշնորհների մասով կզբաղվի ՊԵԿ-ը, իսկ առողջապահության նախարարությունը նոր կարգ կսահմանի դեղերի զուգահեռ ներմուծման համար, երբ նույն դեղը կկարողանան ներմուծել մի քանի ընկերություններ, ինչը թույլ կտա մրցակցային դաշտ և գների իջեցում ապահովել:
Լրագրողները հարցրեցին, թե որքանո՞վ է իրատեսական բուժաշխատողների աշխատավարձերի բարձրացումը: Նախարարը համաձայնեց, որ պոլիկլինիկայի բուժաշխատողների աշխատավարձերն իսկապես ցածր են, և խնդիրը լուծելու համար ապագայում մտածում են բուժաշխատողներին ևս սոցփաթեթ տրամադրեու մասինլ, գուցե նաև կբարձրանան աշխատավարձերը:
«Մենք այդ որոշումներին կհանգենք միայն այն ժամանակ, երբ կկարողանանք հավաքել բոլոր անարդյունավետ բաշխված գումարները, իսկ դա կարող է լինել մեկ-երկու ամսվա մեջ: Հիմա ստուգումներ ենք սկսել որոշ կառույցներում, որպեսզի հասկանանք` արդյո՞ք այդ գումարները ծախսվում են, թե՞ նկարվում` հիվանդության պատմությունների տեսքով: Եվ հենց կունենանք հետ բերված գումարներ, կորոշենք, թե որ ուղղություններով կարող ենք բարձրացնել աշխատավարձերը: Եվ բուժաշխատողների աշխատավարձի բարձրացման հարցը առաջին կարևոր հարցերից մեկն է»,- ասաց նախարարը: