|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հուլիսի 2-ից բողոքի ակցիա են իրականացնում Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատողները։ Նրանք պահանջում են աշխատավարձի բարձրացում, ինչպես նաեւ հավելավճարներ, որ պետք է ստանան՝ որպես թունավոր արտադրությունում աշխատողներ։ Գործադուլավորները դժգոհում են նաեւ բժշկական ապահովագրության բացակայությունից։
Նշենք, որ կոմբինատի բանվորների աշխատավարձը 100-140 հազար դրամ է։
«Ֆիրմայի տնօրենն է եկել Մոսկվայից, երեկ հանդիպել են, ասել է` գնացեք աշխատեք, թե չէ կփակեմ հիմնարկը: Ժամանակ է խնդրել մի ամիս, որ հարցերը լուծեն, բայց` պայմանով, որ պիտի աշխատենք»,- «Երկիր Մեդիա» -ի թղթակցին հայտնեց աշխատակիցներից մեկը։
Գործադուլավորները քննարկում են իրենց հետագա քայլերը։