|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ԶՊՄԿ-ում գործադուլն ավարտվել է։ Վաղվանից կոմբինատի աշխատանքը կվերսկսվի։
Այդ մասին հայտարարել է գործադուլի համակարգող խորհրդի անդամ Վահե Մխիթարյանը։
ԶՊՄԿ-ի լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արայիկ Մարգարյանը նույնպես հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ ընդունել են ներկայացված առաջարկները, մասնավորապես՝ հիմնական արտադրամասերի աշխատավարձերի համահարթեցումը․ «Արդյունքում կոմբինատի ընդհանուր աշխատավարձային ֆոնդը բարձրացվում է 20 տոկոսով»,- ասել է նա։
Ավելի վաղ գործադուլը դադարեցնելու կոչ էր արել Քաջարանի համայնքի ավագանին ու համայնքի ղեկավարը: