|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՌԴ մարդու իրավունքների պաշտպան Տատյանա Մոսկալկովան կոչ է արել իր վրացի գործընկերոջը՝ աջակցություն ցուցաբերել Վրաստանում իր համաքաղաքացիների իրավունքների ապահովմանը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: «Կոչ եմ անում Վրաստանի ժողովրդական պաշտպան Նինո Լոմջարիային աջակցություն ցուցաբերել և ապահովել Վրաստանի տարածքում ՌԴ քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները»,- ասել է Մոսկալկովան:
Նա ընդգծել է, որ Թբիլիսիում տեղի ունեցած իրադարձությունները չափազանց անհանգստացնող են:«Ցավոք, մշակութային երկխոսության փոխարեն ողջ ռուսական պատվիրակության իրավունքները, պատգամավոր Սերգեյ Գավրիլովի գլխավորությամբ, խախտվել են»,- հավելել է ՌԴ ՄԻՊ-ը:ՌԴ ՄԻՊ-ն ընդգծել է, որ նրանց կյանքը վտանգվել է և նրանք ստիպված են եղել շտապ լքել երկիրը: