|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Արման Թաթոյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի իր գործընկերոջը՝ Վերին Խևսուրետիի շրջանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի առնչությամբ.
«Խորը վշտով տեղեկացա Վերին Խևսուրետիի շրջանի Ժինվալի-Բարիսախո-Շատիլիի ճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի մասին, որը խլել է 17 անմեղ քաղաքացու կյանք և մի շարք քաղաքացիների ծանր վիրավորումների պատճառ դարձել։
Իմ խորին վշտակցությունն եմ հայտնում զոհվածների հարազատներին այս ողբերգական իրադարձության կապակցությամբ և մաղթում եմ հոգու տոկունություն։
Թույլ տվեք իմ խորին կարեկցանքն ու ցավակցությունը հայտնել Ձեզ, զոհերի ընտանիքներին և բոլոր նրանց, ովքեր տուժել են այս սարսափելի միջադեպից: Իմ մտքերն ու աղոթքներն ուղարկում եմ բոլոր զոհվածների ընտանիքներին և ընկերներին: Վիրավորված քաղաքացիներին մաղթում եմ արագ ապաքինում:
Տիկին Լոմջարիա, ևս մեկ անգամ ընդունեք հարգանքներիս հավաստիքը»,- ասված է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի ցավակցական հեռագրում։