|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՌԴ Ստավրոպոլի երկրամասում` «Կովկաս» դաշնային ավտոմայրուղու 250-րդ կիլոմետրին, ՀՀ պետհամարանիշերով մինիվենի մասնակցությամբ վթարի հետևանքով հոսպիտալացվել է չորս ՀՀ քաղաքացի։
Դեսպանության կողմից ճշտված տվյալներով` տուժած քաղաքացիները տեղափոխվել են Նևիննոմիսկի քաղաքային հիվանդանոց։ Քաղաքացիներից մեկն անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել հիվանդանոցից։
Ներկայումս երեք քաղաքացի շարունակում է գտնվել բուժհաստատությունում։
Դեսպանությունը մշտական կապի մեջ է ՌԴ համապատասխան մարմինների և բուժհաստատության ղեկավարության հետ: