|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՌԴ Ստավրոպոլի երկրամասի Արզգիրի շրջանում տեղի ունեցած վթարի հետևանքով երկու մարդ է զոհվել: Նրանցից մեկը հայ է: Եվս մեկ հայ հոսպիտալացվել է. հայտնում է stav.kp.ru-ն:
Միջադեպը տեղի է ունեցել Բուդյոնովսկ-Արզգիր մայրուղում: «ՎԱԶ-211440» մեքենայի հայ վարորդն անհայտ պատճառներով դուրս է եկել մայրուղու երթևեկելի հատվածի հանդիպակաց գոտի, ինչի հետևանքով էլ բախվել է «ՎԱԶ-21102» մեքենային:
Կատարվածի հետևանքով երկու հոգի մահացել է, երկու հոգի հիվանդանոցում է:
Վթարի հանգամանքները պարզվում են: