|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ղազախստանը պատրաստ է Բելառուսին նավթ մատակարարել: Այս մասին լրագրողներին հայտնել է Բելառուսում Ղազախստանի դեսպան Երմուխամետ Երտիսբաևը. հայտնում է Белта-ն:
Նրա խոսքով` այդ հարցը վերջերս քննարկվել է երկու երկրների կառավարությունների մակարդակով: Դիվանագետը, սակայն, հիշեցրել է, որ հարկավոր է նավթի տարանցման հարցը համաձայնեցնել Ռուսաստանի հետ:
Հիշեցնենք, որ Բելառուսն ապրիլի վերջին հրաժարվել էր ռուսական նավթից անորակության պատճառով: