|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ադրբեջանի արդյունաբերության եւ էներգետիկայի նախարար Նաթիկ Ալիեւը հայտարարել է, որ Բաքուն դեռեւս բավարար ենթակառուցվածքներ չունի Ուկրաինա գազ արտահանելու համար. տեղեկացնում է APA գործակալությունը:
Ըստ նրա` Ուկրաինայի գազատրանսպորտային համակարգով գազը Եվրոպա հասցնել` առանց LNG տերմինալ կառուցելու, հնարավոր չէ: «Մենք նրանց հետ համագործակցում ենք շատ ոլորտներում, սակայն որեւէ կոնկրետ բան ասել` որ այսօր կան կոնկրետ արդյունքներ, անհնար է: Դեռեւս միայն բանակցություններ են»,- ասել է նախարարը: