|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից ԱՄՆ-ի դուրս գալը ոչ միայն ապակայունացնում է տարածաշրջանում իրադրությունը, այլև կարող է խախտել միջուկային զենքի չտարածման ռեժիմը: Այդ մասին Բիշքեկում `Շանհայի համագործակցության կազմակերպության երկրների ղեկավարների խորհրդի նիստում, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը. հայտնում է РИА Новости-ն:
Նրա խոսքով` Ռուսաստանը, որպես Շանհայի համագործակցության կազմակերպության նախագահ, մտադիր է հասնել գործարքի մասնակիցների կողմից իրենց ստանձնած պարտավորությունների կատարմանը: «Այդ ուղին միակ տրամաբանական և ճիշտն ենք համարում»,- ընդգծել է Պուտինը: