|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Իրանը դադարեցնում է միջուկային գործարքի շրջանակում որոշ պարտավորությունների կատարումը: Այդ մասին ասվում է Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի հայտարարությունում. հայտնում է РИА Новости-ն:
«Իրանը ներկայիս փուլում իրեն չի համարում պարտավորված հետևել սահմանափակումներին, որոնք կապված են հարստացված ուրանի և ծանր ջրի պաշարների պահման հետ»,- ասվում է հայտարարությունում:
Նշենք, որ միջուկային համաձայնագրով նախատեսված էր, որ Իրանի ծանր ջրի պաշարները չպետք է գերազանցեն 130 տոննան, իսկ հարստացված ուրանինը` 300 կգ: Ծանր ջրի պաշարների ավելցուկն Իրանը վաճառում էր, իսկ հարստացված ուրանինը` փոխանակում «դեղին կարկանդակի» հետ` կոնցենտրատ, որը ստանում են ուրանի հանքաքարը մշակելու ընթացքում:
Իրանը նաև 60 օր է տվել միջուկային գործարքի անդամ երկրներին, որպեսզի նրանք կատարեն իրենց պարտավորությունները, այդ թվում` բանկային և նավթային ոլորտներում Թեհրանի շահերն ապահովելու համար: