|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
96 տարեկան հասակում կյանքից հեռացել է Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության հիմնադիր Ռոբերտ Բերնշտեյնը։
Ինչպես հայտնում է Корреспондент-ը, Բերնշտեյնը մահացել է նախօրեին՝ Նյու Յորքի հիվանդանոցներից մեկում:
Ռոբերտ Բերնշտեյնը 1966-1990 թվականներին գլխավորել է Random House հրատարակչությունը։ 1970-ականներին զբաղվել է իրավապաշտպան գործունեությամբ, իսկ 1978-ին մի քանի իրավապաշտպան խմբեր է հիմնել, որոնք 1988-ին միավորվել են Human Rights Watch կազմակերպության ներքո: Բերնշտեյնը հրաժարական է տվել 1998-ին: