|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Սիրիայի ԱԳՆ-ը հերքում է Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության մեղադրանքները Հալեպում Սիրիայի բանակի կողմից քիմիական զենքի օգտագործման մասին, հայտնում է «SANA»-ն:
«Սիրիայի կառավարությունը հերքում է բոլոր սուտ մեղադրանքները, որոնք պարունակվում են Human Rights Watch կազմակերպության զեկույցում, որտեղ նա հայտարարում է Հալեպ քաղաքի ազատագրման ընթացքում Սիրիայի բանակի և նրա դաշնակիցների կողմից թունավոր նյութերի կիրառման մասին»,- ասված է հայտարարության մեջ:
ԱԳՆ-ն ավելացրել է, որ Սիրիան խիստ դատապարտում է այդ զեկույցը` ստեղծված «Աստանայում և Ժնևում հանդիպումներից առաջ Արևմուտքի պլանների իրականացման» շրջանակներում: