|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ԱՄՆ-ը վերջնականապես դուրս կթողնի Թուրքիային 5-րդ սերնդի Ֆ-35 ռմբակոծիչ-կործանիչների մատակարարման ծրագրից, եթե Անկարան գնի ռուսական Ս-400 համալիրները: Այդ մասին լրագրողներին ասել է Պենտագոնի ղեկավարի պաշտոնակատար Փաթրիկ Շենահանը. հայտնում է РИА Новости-ն:
Նա նշել է, որ ցանկացած պարագայում Անկարան պետք է ընտրություն կատարի Ֆ-35-ի և Ս-400-ի միջև, և վերջնաժամկետ այդ հարցով չկա:
Շենահանը նաև հավելել է, որ Թուրքիան շարունակում է լինել ԱՄՆ-ի ռազմավարական գործընկերը, և ռուսական ու ամերիկյան սպառազինության շուրջ ստեղծված իրավիճակը չի ազդի «Ինջիրլիկ» ռազմաբազայի կարգավիճակի վրա: