|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Իենս Սթոլթենբերգը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի անդամ ոչ մի երկիր չի բարձրացրել ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգերի գնման պատճառով Թուրքիային դաշինքից բացառելու հարցը. հայտնում է РИА Новости-ն:
«Թուրքիան ՆԱՏՕ-ի կարևոր անդամ է, և դաշնակիցներից ոչ մեկը երբեք չի բարձրացրել այս հարցը, որովհետև բոլորս գիտենք, որ կախված ենք մեկս մյուսից»,- ասել է նա անվտանգության հարցերով ասպենյան համաժողովում:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նաև հավելել է, որ Թուրքիայի ձեռք բերած Ս-400-ները չեն ինտեգրվի ՆԱՏՕ-ի հակաօդային պաշտպանության համակարգին, որովհետև անհամատեղելի են: