|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Արխիվային փաստաթղթեր պարունակող և երեք հատորից բաղկացած «Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում. ողջ մնացածների ապացույցները» գիրքը հրատարակվել է Թուրքիայում` մեկ հատորով. աղորդում է ermenihaber.am կայքը:
1500 օրինակով հրատարակված գիրքը լույս է տեսել հայ թյուրքագետ Տիրան Լոքմագյոզյանի, մարդու իրավունքների պաշտպան Ռագըփ Զարաքոլուի, Հայաստանի Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանի և Ռուբեն Գալչյանի ջանքերով:
Ըստ Զարաքոլուի` 1916-17 թթ. վերաբերյալ ապացույցներ պարունակող գիրքը, պատմության, քաղաքականության և իրավունքի տեսանկյունից շատ կարևոր փաստաթղթեր է ներառում:
Գիրքը պարունակում է Վանի, Բիթլիսի, Դիարբեքիրի, Կարինի, Սեբաստիայի, Խարբերդի, Տրապիզոնի հայերի 605 վկայություն:
Նշվում է նաև, որ գիրքը նախատեսվում է թարգմանել ռուսերեն, իսպաներեն և ֆրանսերեն: