|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Քաղաքացին թող որոշի. կարող է մեկը որոշում է, ոնց որ անցած տարի, մանղալը հանել Մաշտոցի պողոտա ու խորոված անեկ. Նորագավիթի մաքսատուն այցից հետո լրագրողներին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը`անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս պետք է նշվի Քաղաքացու օրը։
«Ինքն անձամբ ինչպե՞ս է նշելու» հարցին վարչապետն արձագանքեց. «Չգիտեմ, եթե մանղալով խորոված անող լինի, կարող է ես էլ միանամ»։
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի` ապրիլի 9-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց կառավարության ներկայացրած` «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը: Նախագծով առաջարկվում է ապրիլ ամսվա վերջին շաբաթ օրը նշել որպես ՀՀ քաղաքացու օր: Իսկ եթե մայիսի 1-ը համընկնի շաբաթ օրվա հետ, ապա որպես ՀՀ քաղաքացու օր կնշվի ապրիլի վերջին կիրակի օրը: