|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր Սերժ Սարգսյանի տարեդարձն է, նա դառնում է 62 տարեկան: Մեր տեղեկություններով, էլիտան` նախարարներ, պատգամավորներ, ՀՀԿ ղեկավար կազմը ժամը 19։00-ին հավաքվելու են Ջրվեժի «Վանատուր» ռեստորանում` նշելու իրենց առաջնորդի տարեդարձը: Ավանդույթի համաձայն` տարեդարձը կնշեն առանց հոբելյարի, նա սովորաբար չի մասնակցում իր ծննդյան «փարթիներին», նախընտրում է մտերիմ մարդկանց հետ նշել: Փորձեցինք նախագահի խոսնակից` Վլադիմիր Հակոբյանից տեղեկանալ, թե ինչպես է Սերժ Սարգսյանը նշելու իր տարեդարձը։ Հակոբյանը դա համարեց անձնական տեղեկատվություն ու ոչինչ չասաց: Ի դեպ, Սերժ Սարգսյանի տարեդարձի պատճառով ՀՀԿ-ն հինգշաբթի կայացող ԳՄ նիստը տեղափոխել է ուրբաթ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում