|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ազգային ժողովն այսօր 103 «կողմ» ձայնով առաջին ընթերցմամբ ընդունեց Հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, որը վերաբերում էր գազալցակայաններին։ Դրանով նախատեսվում է սեղմված բնական գազի՝ ակցիզային հարկով հարկման նպատակով կիրառվող չափման միավորը՝ 1000 խմ-ն փոխարինել 1 տոննայով։ Օրինագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ կընդունվի վաղը՝ ապրիլի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ նիստում։