|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Այսօր կառավարության նիստում ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը կառավարության քննարկմանը ներկայացրեց կառավարության դիրքորոշումը ԱԺ պատգամավորներ Արծվիկ Մինասյանի, Միքայել Մանուկյանի, Արմեն Ռուստամյանի, Աղվան Վարդանյանի, Արմեն Բաբայանի ու Թևան Պողոսյանի` «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ:
Նա նշեց, որ նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորվել է այն հանգամանքով, որ 2011թ. մայիսին ընդունված նոր ընտրական օրենսգիրքը պարունակում է էականորեն տարբերվող դրույթներ նախկին օրենսգրքում եղած բազմաթիվ կանոնակարգումներից:
«Խնդիրն ընդամենը համապատասխանեցման մեջ էր, բայց կառավարությունը որոշակի առաջարկություններ ունի, հիմնականում` խմբագրական բնույթի, որոնց վերաբերյալ մենք բանակցել ենք օրենսդրական նախաձեռնության հեղինակների հետ: Ըստ էության` մեր բոլոր առաջարկները ընդունելի են եղել հեղինակների համար, այդ իսկ պատճառով ես առաջարկում եմ դրական եզրակացությամբ ներկայացնել»,- ասաց Հովաննես Մանուկյանը: