|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի թիմը հունիսին սպասվող համագումարին ընդառաջ ակտիվ զբաղվում է տարածքային կառույցների ձեւավորմամբ։ Որոշ տեղեկություններով՝ «Քաղաքացիական պայմանագիրը» մտադիր է հետեւել նախորդների օրինակին եւ ՔՊ-ացնել գյուղապետերի ինստիտուտը։
Այս նպատակով ՔՊ-ականներն ակտիվ մասնակցություն կունենան հունիսին սպասվող ՏԻՄ ընտրություններին, չի բացառվում, որ ՔՊ-ն իր կուսակիցներին առաջադրելու փոխարեն աջակցություն ցուցաբերի անկուսակցական թեկնածուներին, սակայն իշխող ուժի ներսում հստակ մարտավարություն է մշակվում՝ ակտիվորեն մասնակցել ընտրություններին եւ իշխանությունը պահել «ներքեւից»։
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: