|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Մեր տեղեկություններով՝ ՀՀԿ ռեյտինգային շատ թեկնածուների համար կուսակցական պատկանելությունը դարձել է խարան։ Բանն այն է, որ անգամ եթե որևէ տարածքում կա մարդկանց զանգված՝ տվյալ թեկնածուին սիրող, ընդունող, ապա նրանք լսել անգամ չեն ուզում ՀՀԿ-ի մասին՝ համարելով իրենց վատ կյանքի, բոլոր դժբախտությունների պատճառը։ Ռեյտինգայինով առաջադրված որոշ թեկնածուներ իրենց շտաբի աշխատակիցներին հրահանգել են մարդկանց հետ զրուցելիս ՀՀԿ-ի անուն չտալ, չկատաղեցնել, ասել՝ պարզապես քվեարկեք այս մարդու օգտին, դուք նրան եք ընտրում, ոչ թե ՀՀԿ-ին»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։