|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնը հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանից բացատրություն է պահանջում Նոր Զելանդիայում ահաբեկչության վերաբերյալ արտահայտությունների համար: Նա շեշտել է, որ ԱԳՆ ղեկավարի և փոխվարչապետի` Թուրքիա ծրագրված այցի ժամանակ Էրդողանի խոսքերի համար պատասխան են պահանջելու: «Փոխվարչապետը Թուրքիայում իր դժգոհությունն է հայտնելու այդ խոսքերի վերաբերյալ: Իրականությունը դեմ առ դեմ կպատմի»,- ասել է Նոր Զելանդիայի վարչապետը:
Նշենք, որ օրեր առաջ Էրդողանը հանրահավաքներից մեկի ժամանակ պատասխանել էր Նոր Զելանդիայի ահաբեկչի արտահայտություններին: