|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Մաքսային միության ներկայացուցիչները ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ բանակցություններ են վարում Նոր Զելանդիայի և եվրոպական մի շարք երկրների հետ, որոնք ԵՄ-ի անդամ չեն: Այդ մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:
«Մաքսային միության և Վիետնամի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ բանակցություններն արդեն սկսվել են: Միևնույն ժամանակ, բանակցություններ են վարվում ՄՄ-ի և Նոր Զելանդիայի, ինչպես նաև ՄՄ-ի և Ազատ առևտրի եվրոպական ասոցիացիայի միջև, որի մեջ են մտնում Արևմտյան Եվրոպայի երկրները: Մասնավորապես` Շվեյցարիան, Նորվեգիան, որոնք ԵՄ անդամ չեն»,- ասել է նա Россия 24-ին տված հարցազրույցում: