|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ԱՄՆ-ը Միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին համաձայնագրից դուրս գալու որոշում է կայացրել` առանց Սպիտակ տանը որևէ միջգերատեսչական խորհրդակցության: Այդ մասին, ըստ Газета.ру-ի, գրում է The Washington Post –ը` Պենտագոնի նախկին ղեկավար Ջեյմս Մեթիսի` հեռանալուց առաջ թողած նամակին հղումով:
Մեթիսն իր կտրուկ նամակում բողոքել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնին, որ նման հանդիպումների դեֆիցիտը վնաս է հասցնում քաղաքականությանը:
Պարբերականը նշում է, որ «ղեկավարների արտաքին քաղաքական կոմիտեի» պաշտոնական նիստերը, որոնց կազմում ներառված են ԱՄՆ ՊՆ ղեկավարը, պետքարտուղարը, ֆինանսների նախարարն ու գլխավոր դատախազը, Բոլթոնի ժամանակ հազվադեպ են դարձել: