|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր, պատմաբան Հասան Օզգյունեշն անդրադարձել է նախագահ Էրդողանի` «մեր երկրում Քուրդիստան անունով տարածք չկա, Հյուսիսային Իրաքում կա, կորեք-գնացեք այնտեղ» արտահայտությանը:
Ըստ mezopotamyaajansi.com կայքի ` նա մասնավորապես նշել է. «Այժմ իրենց շուրջը ազգայնականներին են հավաքում և սկսում հերքել պատմությունը: Քրդերը դեռևս շումերների ժամանակներից մինչ օրս այստեղ են ապրում, և կա Քուրդիստան անունով շրջան: Եթե կա մեկը, որին պիտի դուրս վռնդեն այս երկրից, Էրդողանն ու Բահչելին են և նրանց ֆաշիզմին աջակցողները»:
Օզգյունեշը նաև հավելել է, որ այս հողերը պատկանել են բոլոր ժողովուրդներին, այդ թվում` քրդերին, սակայն քրդերը ոչ մեկին չեն ասել` կորեք այս հողերից: