|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Այսօր մեկնարկել է ՀՀ ԿԳ նախարարության եւ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հետ համատեղ կազմակերպված եռօրյա ուսուցողական սեմինարը` նվիրված բուհերում հակակոռուպցիոն ռազմավարությունների և գործողությունների ծրագրերի մեխանիզմներին:
Կոռուպցիան մեզ խորհրդային ժամանակներից մնացած ժառանգություն է. yerkir.am-ի հետ զրույցում ասաց Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոռեկտոր Ռուբեն Տերտերյանը: Նա համարում է, որ եթե ընդհանուր ուսումնական գործընթացը ճիշտ ուղղությամբ գնա, տեղ չի մնա կոռուպցիայի համար:
Նշենք, որ հակակոռուպցիոն ծրագրերի քննարկման ժամանակ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը նշեց, որ կոռուպցիոն ռիսկերի նվազեցումը կնպաստի կրթության որակի բարձրացմանը. «Շատ կարեւոր են հակակոռուպցիոն ռազմավարությունների ծրագրերը. ծրագրեր, որոնց միջոցով հնարավոր է պայքարել կրթական ոլորտում կոռուպցիայի դեմ, ունենալ դրական արդյունքներ` բարձրացնելով կրթության որակը»: