|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Բաքվում պաշտոնական այցով գտնվող` Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հանդես է եկել Վրաստանի ու Ադրբեջանի միջև սահմանագծման աշխատանքները հնարավորինս շուտ ավարտին հասցնելու օգտին` ընդգծելով, որ սահմանը պետք է ոչ թե բաժանի, այլ միավորի. հայտնում է Новости-Грузия-ն:
«Հիմնվելով Վրաստանի ու Ադրբեջանի բարեկամության վրա` մենք որոշել ենք հրահանգել սահմանագծման հարցերով հանձնաժողովին` վերսկսել աշխատանքը և այն ավարտին հասցնել` վերջնականապես միասնական սահման հաստատելով Վրաստանի ու Ադրբեջանի միջև»,-ասել է Զուրաբիշվիլին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմումից հետո կայացած մամուլի ասուլիսում: