|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանը հանդիպել է Չինաստանի փոխվարչապետի հետ՝ փորձելով հարաբերություններն ամրապնդել Արևմուտքի կողմից թագավորությունում մարդու իրավունքների եւ Եմենում պատերազմի առիթով քննդատության ֆոնին: Այս մասին տեղեկացնում է Associated Press-ը:
Արքայազն Մուհամմեդը երկկողմ բանակցություններ է վարել Հան Չժենի հետ, որից հետո նախագահել է չինա-սաուդական համագործակցության համաժողովում:
Հավելենք`ավելի ուշ տեղի է ունենալու հանդիպում Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ՝ կարևորելով Սաուդյան Արաբիան որպես Չինաստանի խոշորագույն նավթամատակարարներից և նավթի, ներառյալ` ռազմական անօդաչուների արտահանման շուկաներից մեկը: