|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն կհանդիպի Սաուդյան Արաբիայի թագավորի հետ` կապված Ստամբուլում սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշկաջիի անհետացման հետ: Իր համապատասխան հրահանգի մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է իր թվիթերյան էջում. գրում է ТАСС-ը:
Հիշեցնենք, որ լրագրողը The Washington Post-ի մեկնաբանն է և 2017-ից բնակվում է ԱՄՆ-ում: Նա անհետացել է հոկտեմբերի 2-ին այն բանից հետո, երբ Ստամբուլում այցելել է Սաուդյան Արաբիայի հյուպատոսություն: